Haysayt.Do.Am
    Haysayt        
Меню сайта
Мини-чат
Наш опрос
ՈՎ Է ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԳԱՀԱՆԸ ?
Всего ответов: 23
Earth
gismeteo
GISMETEO: Погода по г.Ереван
Форма входа
My Chat
Главная » 2010 » Август » 16 » Մի շարք հայկական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետի դադարեցումը կբարձրացնի կրթության որակը. նախարար
20:41
Մի շարք հայկական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետի դադարեցումը կբարձրացնի կրթության որակը. նախարար

Մի շարք հայկական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետի ամբողջական կամ մասնակի դադարեցումը հանրապետության կրթության որակի կատարելագործմանն ուղղված պետության հետևողական քաղաքականության մի մասն է, հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Կրթական ծրագրերի իրագործման լիցենզիոն հանձնաժողովի որոշմամբ՝ նախօրեին ամբողջովին դադարեցվել են յոթ ոչ պետական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետները, ինչպես նաև՝ վեց ոչ պետական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետները առանձին մասնագիտությունների գծով: Այս որոշումը ընդունվել է ստուգումների արդյունքների քննարկման ժամանակ, որոնք անցկացրել է  նախարարի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը:

«Նախորդ տարի 13 բուհ է զրկվել կրթության ոլորտում հետագա գործունեություն իրականացնելու արտոնագրից: Այս տարի արտոնագրերի գործողության ժամկետի ամբողջական կամ մասնակի դադարեցման մասին որոշում է ընդունվել ևս 13 բուհի նկատմամբ», - նախօրեին երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախարարը:

Աշոտյանն ընդգծել է, որ նշված քաղաքականությունը հետևողական բնույթ է կրելու՝ հայրենական կրթական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով:

Նրա խոսքերով՝ նախարարության կողմից անցկացված ստուգումների արդյունքում հանրապետության որոշ ոչ պետական բուհերում մի շարք բացթողումներ են հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրել է նախարարը, արտոնագրման նոր պայմաններին չհամապատասխանելը, մասնավորապես՝ շենքերի և շինությունների, լաբորատորիաների, գրադարանների, սպորտդահլիճների, կրթական պլանների, գիտամանկավարժական կադրերի, առարկայական ծրագրերի վիճակը և մի շարք այլ անհապատասխանություններ հիմք են ծառայել արտոնագրերի գործողության ժամկետի ամբողջական կամ մասնակի դադարեցման մասին որոշում ընդունելու համար:

«Մինչև որոշում ընդունելը Հայաստանում գործում էր 47 ոչ պետական մասնավոր բուհ, և մենք ուրախ կլինեինք, եթե գոյություն ունեցող բոլոր բուհերն իրականում ապահովեին որակյալ կրթության գոնե նվազագույն մակարդակը: Սակայն, ցավոք, դա այդպես չէ, և նախարարության կողմից կատարված քայլը հետևողական քաղաքականության մի մասն է», - հայտարարել է Աշոտյանը՝ մեկնաբանելով Լիցենզիոն հանձնաժողովի որոշումը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ արտոնագրերից զրկված պետական բուհերի ուսանողները կարող են շարունակել իրենց ուսումը երկրի այլ համալսարաններում: «Նախարարությունը կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի այդ բուհերում սովորող ուսանողներն հնարավորություն ունենան շարունակել ուսումն այլ պետական կամ ոչ պետական բուհերում՝ ըստ իրենց հայեցողության», - ասել է նա:

Նախարարը նշել է, որ մասնավոր և պետական կրթության ոլորտում պետության քաղաքականությունը միակն է՝ գործունեության հավասար պայմաններ ստեղծել այս և մյուս կրթական հաստատությունների համար:

«Մենք միասնական քաղաքականություն ենք վարում ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մասնավոր բուհերի նկատմամբ, մասնավորապես այս տարի պետական բուհերը զրկվել են արտոնությունից, որից օգտվում էին երկար տարիներ, այն է՝ վճարովի տարեկան տարկետման պայմանով ընդունելություն անցկացնելու իրավունքը, որից չէին օգտվում ոչ պետական բուհերը», - ասել է Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ օրենսդրական բարեփոխումների արդյունքում հաջորդ տարվանից ոչ պետական բուհերը կարող են դիմորդներ ընդունել միայն ՄՊՔ-ի արդյունքների հիման վրա:-0-

Просмотров: 948 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ES
Привет: Гость

Сообщения:

Здавствуйте, прошу вас зайди под своим аккунтом ^_^
Переводчик
VIP реклама
полезное
Полезное

<Получить такой блок>

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz